15:11  ,  27 փետրվարի, 2015

«Փյունիկ» - «Գանձասար Կապան» խաղը հետաձգվել է

Մարտի 1-ին նախատեսված Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի «Փյունիկ» - «Գանձասար Կապան» հանդիպումը հետաձգվել է, հայտնում է «Փյունիկի» ֆեյսբուքյան էջը:

Առաջին խմբի «Փյունիկ-2» - «Գանձասար Կապան-2» հանդիպումը, նույնպես հետաձգվել է:

Հիշեցնենք, որ ՀՖՖ-ի նիստից հետո ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ «Գանձասար» ակումբի փոխարեն Բարձրագույն խմբում կխաղա «Գանձասար Կապանը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում