14:48  ,  27 փետրվարի, 2015

Մարկոս Պիզելին վրիպել է 11 մետրանոցից

Թուրքիայում ուսումնամարզական հավաքը շարունակող ղազախական «Ակտոբեն» ընկերական խաղում նվազագույն հաշվով հաղթել է դանիական «Լյունգբյուին»:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին առաջին խաղակեսում հիանալի հնարավորություն է ունեցել դարպասը գրավելու համար, սակայն չի կարողացել անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը: Մարկոսի հարվածից հետո դանիական ակումբի դարպասապահը փրկել է իր թիմին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում