13:50  ,  27 փետրվարի, 2015

«Գենգամի» նախագահ. Ուկրաինացի երկրպագուները կռվում էին կատաղած շների պես

Ֆրանսիական «Գենգամի» նախագահ Բերտրան Դեպլան մեկնաբանել  Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի Կիեւի «Դինամոյի» հետ պատասխան խաղում տեղի ունեցած միջադեպը, երբ երկրպագուների պատճառով հանդիպումը դադարեցվել է:

«Ստադիոնում տեսա կատաղած շների կռիվ, իսկ խաղադաշտում «Գենգամի» մարզաշապիկով 11 հերոսներ էին: Նման հանդիպումներում անվտանգության ցածր մակարդակի ապահովումն աղետալի է ֆուտբոլի համար: Հնարավոր չէր խաղի վերսկսումից հետո տրամադրվել պայքարի»,- Դեպլանի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ «Դինամոն» հաղթել է 3:1 հաշվով եւ դուրս եկել հաջորդ փուլ:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս