13:28  ,  27 փետրվարի, 2015

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղերի խորհրդանշական հավաքականը

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումների խորհրդանշական հավաքականը: Լավագույնների ցուցակում տեղ են գտել Մադրիդի «Ռեալի», Լեւերկուզենի «Բայերի» եւ «Մոնակոյի» երկուական ֆուտբոլիստներ:

Դարպասապահ՝ Բերնդ Լենո («Բայեր»):

Պաշտպաններ՝ Բրանիսլավ Իվանովի («Չելսի»), Մարսելո («Ռեալ»), Վյաչեսլավ Շեւչուկ («Շախտյոր»), Այմեն Աբդենոուր («Մոնակո»):

Կիսապաշտպաններ՝ Ֆաբիան Ֆրեյ («Բազել»), Ֆաբինյո («Մոնակո»), Հական Չալխանօղլու («Բայեր»):

Հարձակվողներ՝ Ալվարո Մորատա («Յուվենտուս»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), Լուիս Սուարես («Բարսելոնա»):

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում