ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումների խորհրդանշական հավաքականը: Լավագույնների ցուցակում տեղ են գտել Մադրիդի «Ռեալի», Լեւերկուզենի «Բայերի» եւ «Մոնակոյի» երկուական ֆուտբոլիստներ:
Դարպասապահ՝ Բերնդ Լենո («Բայեր»):
Պաշտպաններ՝ Բրանիսլավ Իվանովի («Չելսի»), Մարսելո («Ռեալ»), Վյաչեսլավ Շեւչուկ («Շախտյոր»), Այմեն Աբդենոուր («Մոնակո»):
Կիսապաշտպաններ՝ Ֆաբիան Ֆրեյ («Բազել»), Ֆաբինյո («Մոնակո»), Հական Չալխանօղլու («Բայեր»):
Հարձակվողներ՝ Ալվարո Մորատա («Յուվենտուս»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), Լուիս Սուարես («Բարսելոնա»):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում