13:17  ,  27 փետրվարի, 2015

«Բեշիկթաշ» - «Լիվերպուլ» խաղին ներկա են եղել ռեկորդային քանակի երկրպագուներ

Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի Ստամբուլում կայացած «Բեշիկթաշ» - «Լիվերպուլ» խաղում ներկա են եղել 63 324 հանդիսականներ, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Այդ ցուցանիշը ռեկորդային է Եվրոպայի լիգայում:

Հիշեցնենք, որ թուրքական ակումբը 11 մետրանոց հարվածաշարում հաղթել է 5:4 հաշվով եւ դուրս եկել 1/8 եզրափակիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում