12:14  ,  27 փետրվարի, 2015

Կլոպ. Իմոբիլեն արդեն զրուցել է թիմակիցների հետ

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ հարձակվող Չիրո Իմոբիլեն խնդիրներ չունի թիմակիցների հետ: Ավելի վաղ իտալացին հայտնել էր, որ Գերմանիայում իրեն հարմարավետ չի զգում:

 «Չիրոն արդեն զրուցել է թիմակիցների հետ: Ակումբում ֆուտբոլիստները չունեն խնդիրներ: «Բորուսիայում» ստեղված իրավիճակը ավելի բարդ է դարձնում նորեկ հարձակվողի համար»,- Կլոպի խոսքը փոխանցում է Sport1-ը:

Հիշեցնենք, որ Իմոբիլեն հայտարարել էր Գերմանիայում անհարմարավետ զգալու մասին, քանի որ հարաբերությունները սառն են եւ նշել էր, որ «Բորուսիայում» 8 ամիսների ընթացքում ոչ մի ֆուտբոլիստ իրեն չի հրավիրել ընթրիքի:



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս