11:52  ,  27 փետրվարի, 2015

2 հայ բռնցքամարտիկներ նվաճեցին կիսաեզրափակչի ուղեգիր

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջայի 66-րդ միջազգային մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի մասնակիցները: Հայաստանի պատվիրակներից կիսաեզրափակիչի ուղեգիր են նվաճել երկու բռնցքամարտիկներ՝ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը եւ 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը: Հովհաննիսյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Մեծ Բրիտանիան ներկայացնող Ժոզեպ Մապոշ Ձիկամանիին, իսկ Սամվել Բարսեղյանը առավելության է հասել Չեխիան ներկայացնող հայ Էրիկ Ագատելյանի նկատմամբ:

Բարսեղյանն ու Հովհաննիսյանը կիսաեզրափակիչի ուղեգրերից բացի ապահովել են նաեւ առնվազն բրոնզե մեդալ: 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը , 56 կգ քաշային Հենրիկ Մոքոյանը ,69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 75 կգ քաշային Արման Հովհիկյանը եւ 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը չեն կարողացել հաղթահարել քառորդ եզրափակիչի արգելքը, հայտնում եմ Բռնցքամարտի ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում