10:51  ,  27 փետրվարի, 2015

«Չելսին» Turkish Airlines-ի փոխարեն պայմանագիր է կնքել ճապոնական ընկերության հետ

Լոնդոնի «Չելսին» անվադողեր արտադրող ճապոնական Yokohama Rubber ընկերության հետ կնքել է 5 տարվա հովանավորչական պայմանագիր, հայտնում է ակումբի կայքը:

Անգլիական ակումբը ճապոնական ընկերությունից տարեկան կստանա 40 միլիոն ֆունտ: Այժմ «Չելսին» Samsung ընկերությունից տարեկան ստանում է 18 միլիոն ֆունտ: Գործարքը երկրորդ ամենաթանկն է Պրեմյեր լիգայում: Միայն «Մանչեսթեր Յունայթեդն» է հովանավորչական պայմանագրից ստանում ավելի մեծ գումար: Chevrolet ընկերությունը տարեկան մանչեսթերյան ակումբին վճարում է 53 միլիոն ֆունտ ստերլինգ:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Չելսին» մոտ է Turkish Airlines-ի հետ պայմանագիր կնքելուն, սակայն գործարքը չի կայացել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս