01:10  ,  27 փետրվարի, 2015

Եվրոպայի առաջնություն. Կ. Գրիգորյանը, Վ. Հակոբյանն ու Զ. Անդրիասյանը կեսական միավոր են հետ առաջատարներից

Երուսաղեմում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան երրորդ տուրի պարտիաները: Դավիդ Նավարան, Անտոն Կորոբովը, Եվգենի Նայերը, Յուրի Վովկը եւ Կոնստանտին Լուպուլեսկուն 3-ական միավորով բաժանում են առաջին տեղը:

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունեն եւ առաջատարներին կեսական միավոր են զիջում Կարեն Հ. Գրիգորյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Զավեն Անդրիասյանը:

Եվրոպայի առաջնություն, երրորդ տուր

Անդրեյ Վոլոկիտին - Կարեն Հ. Գրիգորյան՝ 0.5:0.5

Եվգենի Նայեր - Ռոբերտ Հովհաննիսյան՝ 1:0

Հրանտ Մելքումյան - Հանս Ստեֆանսոն՝ 0:1

Սամվել Տեր-Սահակյան - Գաբրիել Սարգսյան՝ 0.5:0.5

Վլադիմիր Հակոբյան - Գրիգորի Օպարին՝ 1:0

Վիլկա Սիպիլիա - Զավեն Անդրիասյան՝ 0:1

Վլադիմիր Պողոսյան - Ռայիլ Մախմուտով՝ 0:1

Սերգեյ Բլաու - Արման Միքայելյան՝ 0:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով