23:12  ,  26 փետրվարի, 2015

Մոսկվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստը տեղափոխվեց «Ուլիս»

Ռուսաստանցի ֆուտբոլիստ Սոսլան Գատագովը տեղափոխվել է Երեւանի «Ուլիս»: 22-ամյա պաշտպանը կես տարվա պայմանագիր է կնքել, հաղորդում է հայկական թիմի մամուլի քարտուղարությունը: Վլադիկավկազում ծնված ֆուտբոլիստն ուներ ազատ գործակալի կարգավիճակ:

Սոսլան Գատագովը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է, 2012-2014 թվականներին հանդես է եկել մոսկովյան «Սպարտակում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում