22:53  ,  26 փետրվարի, 2015

Եվրոպայի լիգա. «Զենիթն» ու «Դինամոն» 1/8 եզրափակիչում են

Մոսկվայի «Դինամոն» եւ Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» նվաճեցին ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգրեր՝ հաղթական տանելով պատասխան հանդիպումներում:

Դինամոյականներն ընդունեցին բելգիական «Անդերլեխտին» եւ առավելության հասան 3:1 հաշվով: Առաջին խաղում հաշիվը չէր բացվել:

«Զենիթը» 3:0 հաշվով պարտության մատնեց հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենին»: Առաջին խաղում ռուսական թիմը հաղթել էր նվազագույն հաշվով:

Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ, երկրորդ հանդիպում

«Զենիթ» - «ՊՍՎ Էյնդհովեն»՝ 3:0 (առաջին հանդիպում՝ 1:0)

Խոսե Սալոմոն Ռոնդոն, 29, 67, Հալկ, 48

 «Դինամո» Մոսկվա - «Անդերլեխտ»՝ 3:1 (առաջին հանդիպում՝ 0:0)

Ալեքսեյ Կոզլով, 47, Արթուր Յուսուպով, 64, Կեւին Կուրանյի, 90+5 – Ալեքսանդր Միտրովիչ, 29

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում