21:55  ,  26 փետրվարի, 2015

Ռիբերի. Հնարավոր է՝ դառնամ Գերմանիայի քաղաքացի

Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին չի բացառել Գերմանիայի քաղաքացիություն ստանալու հավանականությունը:

«Իսկ ինչո՞ւ չստանալ Գերմանիայի քաղաքացիություն: Այստեղ ես ինձ լավ եմ զգում, մենք գնել ենք հրաշալի առանձնատուն: Իմ որդի Սալիֆը ծնվել է Գերմանիայում: Հնարավոր է՝ մի օր նա խաղա Գերմանիայի հավաքականի մարզաշապիկով»,- Ռիբերիի խոսքը մեջբերում է Bild-ը:

31-ամյա ֆուտբոլիստը ութ մրցաշրջան հանդես է գալիս «Բավարիայում»: Նա հրաժարվել է շարունակել կարիերան Ֆրանսիայի հավաքականում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում