21:29  ,  26 փետրվարի, 2015

Գաել Անդոնյանը հանդես կգա Հայաստանի հավաքականում

Ֆրանսիական «Մարսելի» երիտասարդական թիմի պաշտպան Գաել Անդոնյանը հանդես կգա ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում, ասել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում: 20-ամյա ֆուտբոլիստը մարտի 21-ին կժամանի Հայաստան: Նա կստանա Հայաստանի քաղաքացիություն եւ կհամալրի ազգային թիմը: Այս մրցաշրջանում Անդոնյանը մեկ անգամ խաղացել է նաեւ «Մարսելի» գլխավոր թիմի կազմում: 

Հիշեցնենք, որ ձմեռային դադարից հետո Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը մարտի 29-ին կհյուրընկալվի Ալբանիայի թիմին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով