20:23  ,  26 փետրվարի, 2015

Հայաստանի ուժեղագույն ազատ ոճային ըմբիշները՝ Մինսկում

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատար (հիմնականում 1 եւ 2-րդ համարները) 9 ըմբիշներ գլխավոր մարզիչԱրայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ Բելառուսի Ստայկիի օլիմպիական մարզահալիրում մասնակցում են 12 հավաքականների համատեղ ուսումնամարզական հավաքին, հաղորդում է ՀԸՖ-ի կայքը: Հայաստանի թիմում են Արտակ Հովհաննիսյանը, Վոլոդյա Ֆրանգուլյանը, Գարիկ Բարսեղյանը, Գրիգոր Գրիգորյանը, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը, Էդգար Ենոքյանը, Մուսա Մուրթազալիեւը, Դավիթ Կազիշվիլին ու հավաքականի նորեկ, վերջերս Հայաստանի քաղաքացիություն ստացած գերծանր քաշային, 24-ամյա Լեւան Բերիանիձեն:

Մարտի 5-7-ը Հայաստանի ըմբիշները Մինսկում հանդես կգան Գրան Պրի մրցաշարերի շարքին դասվող Ալեքսանդր Մեդվեդի մրցանակների 45-րդ խաղարկությանը: Հայաստանը կներկայացնեն Արտակ Հովհաննիսյանը, Գարիկ Բարսեղյանը, Վոլոդյա Ֆրանգուլյանը, Դավիթ Սաֆարյանը, Մուսա Մուրթազալիեւը եւ Լեւան Բերիանիձեն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում