18:50  ,  26 փետրվարի, 2015

«Խետաֆեն» մնաց առանց գլխավոր մարզիչի

Իսպանական «Խետաֆեի» գլխավոր մարզիչ Կիկե Սանչես Ֆլորեսը լքել է պաշտոնը: Նա ընդամենը երկու ամիս ղեկավարեց թիմը, հաղորդում է ակումբի կայքը: 49-ամյա մասնագետը հրաժարականը պատճառաբանել է անձնական շարժառիթներով:

«Սա իմ անձնական որոշումն է: Ընդունել եմ երկար խորհելուց հետո: Կարծում եմ՝ սա միակ ճիշտ որոշումն է, եթե ցանկանում եմ լինել երջանիկ եւ ինքնահարգանք ունենալ»,- ասել է մարզիչը:

Ֆլորեսի գլխավորությամբ «Խետաֆեն» Իսպանիայի առաջնությունում անցկացրած 7 հանդիպումներում տարել է 3 հաղթանակ, կրել է 4 պարտություն: 24 տուրից հետո թիմը 26 միավորով 13-րդն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում