19:17  ,  26 փետրվարի, 2015

Արթուր Միրանյան. Վստահ եմ, որ գոլեր կխփեմ նաեւ պաշտոնական հանդիպումներում

Անթալիայում անցկացված ստուգողական հանդիպումներում երեք գնդակ խփած Արթուր Միրանյանը վստահ է, որ պաշտոնական հանդիպումներում եւս կդառնա գոլերի հեղինակ: «Վարդարի» եւ Հայաստանի հավաքականի 19-ամյա հարձակվողն այդ մասին ասել է մակեդոնական ակումբի կայքին:

«Զգում եմ վստահություն: Գոլեր խփելու համար ինձ անհրաժեշտ է ավելի շատ խաղաժամանակ: Հույս ունեմ, որ ավելի շատ կլինեմ խաղադաշտում: Վստահ եմ, որ գնդակներ կխփեմ նաեւ պաշտոնական հանդիպումներում: Կարծում եմ, որ նախապատրաստական փուլը հնարավորություն կտա մեզ նվաճել չեմպիոնի տիտղոսը»,- ասել է Արթուր Միրանյանը:

Մակեդոնիայի առաջնության 17 տուրից հետո «Վարդարը» 38 միավորով առաջին տեղում է: 3 միավոր է հետ «Ռաբոտնիչկին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում