18:14  ,  26 փետրվարի, 2015

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը ցանկանում է դառնալ Լոնդոնի քաղաքապետ

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Սոլ Քեմփբելի թեկնածությունը, հնարավոր է, առաջադրվի Պահպանողական կուսակցության կողմից 2016թ. Լոնդոնի քաղաքապետի ընտրությունում, հաղորդում է dailymail-ը:

40-ամյա Քեմփբելն արդեն հանդիպել է կուսակցության ներկայացուցիչների հետ եւ քննարկել է թեկնածության առաջադրման հեռանկարը:

«Ես իսկական լոնդոնցի եմ: Կարծում եմ, որ կենտրոնական Լոնդոնի հարստության մի մասը պետք է ուղղել ծայրամասային համայնքների զարգացմանը: Կլինեն բանակցությունների եւս մի քանի փուլեր եւ կընդունվի առաջադրման հետ կապված վերջնական որոշում»,- ասել է Քեմփբելը:

Ֆուտբոլիստը հանդես է եկել Լոնդոնի «Տոտենհեմում» եւ «Արսենալում», որի հետ դարձել է Անգլիայի կրկնակի չեմպիոն եւ Անգլիայի եռակի գավաթակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս