17:31  ,  26 փետրվարի, 2015

Բեռլինցիներն՝ առողջ ապրելակերպի օրինակ. NEWS.am Sport-ի ֆոտոռեպորտաժը

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի բնակիչների համար առողջ ապրելակերպը սովորական է դարձել: Ամեն քայլափոխի կան հեծանիվների կայանատեղիներ, որտեղից կարող ես մեկ օրով վարձել հեծանիվ եւ շրջել քաղաքում: Այստեղ հեծանիվն ընկալվում է որպես տրանսպորտային միջոց: Մեծ ու փոքր վարում են հեծանիվ: Եթե սեփականը չունես, հոգ չէ, մեկ օրը 10-12 եվրոյով կարող ես վարձակալել հեծանիվը եւ շրջել ամբողջ քաղաքում: Տաքսիներից, ավտոբուսներից գերմանացիները եւ քաղաքի հյուրերը այդքան շատ չեն օգտվում: Հիմնականում շրջում են ոտքով, հեծանվով կամ գնացքներով: Առողջ ապրելակերպի լավագույն օրինակ է այս հեծանվային քաղաքը:

Բեռլինը նաեւ չծխելու քաղաք է: Բեռլինցիների համար հասարակական վայրերում ծխելը անձնական վիրավորանք է ընկալվում: Որեւէ ռեստորանում, վաճառակետերում, մետրոյի կայարաններում, կենտրոնական կայարանում, հյուրանոցներում, նույնիսկ բարերում չես տեսնի ծխող մարդու: Չի թույլատրվում ծխել այն վայրերում, որտեղ արգելող նշան է դրված: Իսկ արգելող նշանը դրված է ամենուր: Կտուգանվես 250 եվրոյով, եթե չենթարկվես: Գերմանացիները իրավունք ունեն ծխել միայն ու միայն դրսում՝ հատուկ նշված վայրերում: Չես տեսնի անգամ ծխող տաքսու վարորդի:

Գերմանացիները իրենք իրենց սիրում են, ապրում են առողջ, մարզվում են, առավոտյան վազում են, հեծանիվ վարում, քայլում եւ պայքարում ծխելու դեմ: Առողջ ապրելակերպի լավ օրինակ է:

Լուսինե Շահբազյան՝ Բեռլինից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում