10:16  ,  26 փետրվարի, 2015

Սիմեոնե. Գոհ ենք վերադառնում Իսպանիա

Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Չեմպիոների լիգայի 1/8 եզրափակիչի «Բայերի» հետ խաղից հետո հույս է հայտնել, որ կկարողանան հաղթահարել գերմանական ակումբի արգելքը:

«Իսպանիա ենք վերադառնում լավ տրամադրությամբ եւ ոչ առանց պատճառների: Առաջին խաղակեսում ստիպված կատարեցի երկու փոփոխություն: «Բայերի» խաղաոճը նման է «Աթլետիկոյին»: Երկու թիմերն էլ ունեցան դարպասը գրավելու լավ հնարավորություններ: Հուսով եմ՝ պատասխան խաղում կհաղթենք եւ դուրս կգանք քառորդ եզրափակիչ»,- Սիմեոնեի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ Լեւերկուզենում «Բայերը» նվազագույն հաշվով հաղթել է «Աթլետիկոյին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով