14:42  ,  14 փետրվարի, 2015

«Յուվենտուսը» դիտարկում է Իլկայ Գյունդոգանի տարբերակը

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» հնարավոր տարբերակներ է դիտարկում ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերից հետո թիմը համալրելու հարցում։ Սպասվում է, որ ամռանը Պոգբան կվաճառվի 70-100 միլիոն եվրոյով։

Իտալական ակումբի ղեկավարությունն այժմ քննարկում է Դորտմունդի «Բորուսիայի» 24-ամյա կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանի տարբերակը, հաղորդում է lastampa-ն։ Եթե ֆուտբոլիստի պայմանագիրը չերկարաձգվի, ապա նա տրանսֆերի կհանվի ամռանը։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2016 թվականը, եւ Գյունդոգանը չի ցանկանում երկարաձգել այն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում