19:22  ,  10 փետրվարի, 2015

«Սպարտակը» տարավ կամային հաղթանակ, Մովսիսյանը մասնակցեց առաջին կեսին

Թուրքիայի Բելեկ քաղաքում մարզումային հավաք անցկացնող Մոսկվայի «Սպարտակը» առաջին ստուգողական խաղում մրցել է ավստրիական «Վակերի» հետ: Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ռուսական թիմի կազմում անցկացրել է ամբողջ առաջին խաղակեսը, որն ավարտվել է «Սպարտակի» պարտությամբ՝ 0:1:

Երկրորդ խաղակեսում Մուրատ Յակինն ամբողջությամբ նոր կազմ է դուրս բերել խաղադաշտ: «Սպարտակը» եւս մեկ գնդակ է բաց թողել, սակայն Ինսաուրալդեի դուբլի եւ Դավիդովի մեկ գոլի շնորհիվ կարողացել է հասնել կամային հաղթանակի՝ 3:2: 

Փետրվարի 14-ին «Սպարտակի» մրցակիցը կլինի Երեւանի «Ուլիսը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում