18:14  ,  10 փետրվարի, 2015

«Յուվենտուսը» հետաքրքրված է Մխիթարյանի եւ Վիտսելի ծառայություններով

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի եւ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» կիսապաշտպան Ակսել Վիտսելի ծառայություններով, հաղորդում է tuttosport-ը: Այս երկու ֆուտբոլիստներից մեկը կարող է փոխարինել ֆրանսիացի Պոլ Պոգբային, որին ցանկանում են գնել մի շարք սուպերակումբներ:

Նշվում է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի տեղափոխությանը կարող է խանգարել Մխիթարյանի ցանկության բացակայությունը: Հայ ֆուտբոլիստը ցանկանում է հանդես գալ Գերմանիայում:

Վիտսելի ներկայացուցիչներն արդեն հանդիպում են ունեցել «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելիի հետ եւ քննարկել են հնարավոր տրանսֆերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում