01:51  ,  2 փետրվարի, 2015

«Բարսելոնա» - «Վիլյառեալ»՝ 3:2

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում «Բարսելոնան» ընդունեց «Վիլյառելին» եւ տարավ կամային հաղթանակ: Հյուրերն առաջին հասան հաջողության ռուսաստանցի կիսապաշտպան Դենիս Չերիշեւի գոլի շնորհիվ: Առաջին խաղակեսի վերջին րոպեին Նեյմարը վերականգնեց հավասարությունը: Երկրորդ խաղակեսում կողմերը չորս րոպեում երեք գնդակ խփեցին: 51-րդ րոպեին Վյետոն դարձայլ առաջ մղեց  «Վիլյառեալին», սակայն Ռաֆինյան ու Մեսին պատասխանեցին 53-րդ եւ 55-րդ րոպեներին:

Կատալոնական թիմը վաստակել է 50 միավոր եւ երկրորդ տեղում է՝ «Ռեալին» զիջելով 1 միավոր: Արքայական ակումբը մեկ հանդիպում քիչ է անցկացրել: «Վիլյառեալը» 38 միավորով 6-րդ տեղում է:

Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Բարսելոնա» - «Վիլյառեալ»՝ 3:2

Նեյմար, 45, Ռաֆինյա, 53, Լիոնել Մեսի, 55 – Դենիս Չերիշեւ, 30, Լուսիանո Վյետո, 51

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով