01:36  ,  2 փետրվարի, 2015

Մենեզի դուբլը նպաստեց «Միլանի» հաղթանակին

Իտալիայի առաջնության 21-րդ տուրի վերջին խաղում «Միլանն» ընդունեց «Պարմային» եւ առավելության հասավ 3:1 հաշվով: Միլանցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի կիսապաշտպան Ժերեմի Մենեզը:

«Միլանը» 29 միավորով 12-րդից բարձրացավ 8-րդ տեղ: «Պարման» ունի 9 միավոր եւ եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Իտալիայի առաջնություն, 21-րդ տուր

«Միլան» - «Պարմա»՝ 3:1

Ժերեմի Մենեզ, 17, 11մ, 57, Կրիստիան Ձակարդո, 76 – Անտոնիո Նոչերինո, 24

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով