00:06  ,  2 փետրվարի, 2015

«Ուլիսը» ոչ ոքի խաղաց «Կայսարի» հետ

Անթալիայում մարզահավաք անցկացնող Երեւանի «Ուլիսը» ստուգողական խաղում մրցել է  Ղազախստանի բարձրագույն խմբի ներկայացուցիչ «Կայսարի» հետ: Գրանցվել է ոչ ոքի՝ 0:0: «Ուլիսը» չորրորդ անընդմեջ խաղում չի կարողանում գնդակ խփել:

Թիմում շարունակվում են բազմաթիվ ֆուտբոլիստների փորձարկումները, սակայն դեռեւս նոր պայմանագիր չի ստորագրվել, հաղորդում է հայկական ակումբի մամուլի քարտուղարությունը:

Փետրվարի 3-ին «Ուլիսը» ստուգողական հանդիպում կունենա բուլղարական «Լեւսկիի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում