21:52  ,  1 փետրվարի, 2015

«Սաութհեմփթոնը» պարտվեց եւ առաջ չանցավ «Մանչեսթեր Յունայթեդից»

Անգլիայի առաջնության 23-րդ տուրում «Սաութհեմփթոնն» ընդունեց «Սուոնսիին» եւ պարտվեց նվազագույն հաշվով: Ամբողջ հանդիպման ընթացքում դաշտի տերերն ունեին առավելություն, սակայն հանդիպման վերջնամասում գնդակ բաց թողեցին: 62 տարում առաջին անգամ Ուելսի թիմը հաղթանակ տարավ «Սաութհեմփթոնի» նկատմամբ հյուրընկալվելիս:

Նույնիսկ ոչ ոքիի դեպքում Ռոնալդ Կումանի թիմն առաջ կանցներ «Մանչեսթեր Յունայթեդից» եւ կընթանար երրորդ տեղում: «Սաութհեմփթոնն» ունի 42, «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 43 միավոր: «Սուոնսին» 33 միավորով 9-րդ տեղում է:

Անգլիայի առաջնություն, 23-րդ տուր

«Սաութհեմփթոն» - «Սուոնսի»՝ 0:1

Ջոնջո Շելվի, 83

Հեռացում. Ռայան Բերտրանդ («Սաութհեմփթոն»), 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս