20:36  ,  1 փետրվարի, 2015

Եվրո-2017. Հայաստանը C զամբյուղում է

Փետրվարի 5-ին Նյոնում կկայանա ֆուտբոլի 2017թ. Եվրոպայի երիտասարդական (Մ-21) առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականն ընդգրկվել է C զամբյուղում եւ չի հայտնվի Թուրքիայի, Սլովենիայի, Ավստրիայի, Շոտլանդիայի, Հունաստանի, Խորվաթիայի, Նորվեգիայի եւ Չեռնոգորիայի հետ նույն ընտրական խմբում: Վիճակահանության ժամանակ նաեւ կբացառվի Հայաստանի ու Ադրբեջանի եւ Ռուսաստանի ու Ուկրաինայի ընդգրկվելը նույն խմբում: Ընտրական մրցաշարը կմեկնարկի մարտին:

2017թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ մրցաշարը կընդունի Լեհաստանը: Առաջին անգամ 8-ի փոխարեն ուղեգրեր կնվաճեն 12 հավաքականներ:

A զամբյուղ. Իսպանիա, Անգլիա, Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Չեխիա, Պորտուգալիա, Հոլանդիա, Դանիա:

B. Ռուսաստան, Շվեյցարիա, Շվեդիա, Սերբիա, Իսրայել, Ուկրաինա, Սլովակիա, Ռումինիա, Բելգիա:

C. Թուրքիա, Սլովենիա, Ավստրիա, Շոտլանդիա, Հունաստան, Խորվաթիա, Նորվեգիա, Հայաստան, Չեռնոգորիա:

D. Ֆինլանդիա, Ուելս, Հունգարիա, Իսլանդիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Վրաստան, Մոլդովա, Իռլանդիա, Բելառուս:

E. Բուլղարիա, Կիպրոս, Մակեդոնիա, Լիտվա, Ադրբեջան, Ղազախստան, Ալբանիա, Լատվիա, Էստոնիա

F. Ֆարերներ, Հյուսիսային Իռլանդիա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Սան Մարինո, Անդորրա, Լիխտենշտեյն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում