17:21  ,  1 փետրվարի, 2015

«Ինտերը» պարտվեց «Սասուոլոյին»

Իտալիայի առաջնության 21-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվեց «Սասուոլոյին» եւ պարտվեց 1:3 հաշվով: Առաջին խաղակեսում դաշտի տերերի խփած երկու գոլերին հյուրերը հանդիպման վերջնամասում պատասխանեցին Իկարդիի արդյունավետ հարվածով: Սակայն ավելացված երկրորդ րոպեին դիպուկ իրացրած 11 մետրանոցի շնորհիվ «Սասուոլոն» վերականգնեց երկու գնդակի առավելությունը:

«Սասուոլոն» 28 միավորով 8-րդ տեղում է: «Ինտերը» 2 միավոր քիչ ունի եւ 12-րդն է:

Իտալիայի առաջնություն, 21-րդ տուր

«Սասուոլո» - «Ինտեր»՝ 3:1

Սիմոնե Ձաձա, 17, Նիկոլա Սանսոնե, 30, Դոմինիկո Բերարդի, 90+2 - Մաուրո Իկարդի, 83

Հեռացումներ՝ Սանսոնե («Սասուոլո), 90, Դոնկոր («Ինտեր»), 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում