16:30  ,  1 փետրվարի, 2015

Նովակ Ջոկովիչը՝ Australian Open-ի հնգակի չեմպիոն

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը պարտության մատնեց բրիտանացի Էնդի Մարեյին եւ 5-րդ անգամ նվաճեց այս մրցաշարի չեմպիոնի տիտղոսը՝ գավաթների քանակով հավասարվելով գերմանացի Բորիս Բեքերին, որն այժմ սերբ թենիսիստի մարզիչն է: Չորս սեթում գրանցվել է 7:6 (7:5), 6:7 (4:7), 6:3, 6:0 հաշիվը: Հանդիպումը տեւել է 3 ժամ 39 րոպե: Ջոկովիչը Մեծ սաղավարտի մրցաշարերի ութակի հաղթող է:

Շոտլանդացի Էնդի Մարեյը չորրորդ անգամ հանդես եկավ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում, սակայն դեռ ոչ մի անգամ չի հաղթել:

Հանդիպումը մի քանի րոպեով ընդհատվել է կորտ ներխուժած մարդկանց պատճառով: Կարգազանցները բողոքել են Ավսրտալիայում ներգաղթի օրենսդրության խստացման դեմ: «Ավստրալիան բաց է փախստականների համար» գրությամբ պաստառներ են հայտնվել տրիբունայում: Անվտանգության աշխատակիցները դուրս են բերել տրիբունայից բողոքողներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում