16:28  ,  1 փետրվարի, 2015

36-ամյա Դրոգբան եւս մեկ մրցաշրջան կանցկացնի «Չելսիում»

Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Դիդյե Դրոգբան հայտարարել է, որ հաջորդ մրցաշրջանում եւս կշարունակի կարիերան անգլիական թիմում, հաղորդում է dailymail-ը:  Կոտդիվուարցի ֆուտբոլիստը մարտին կդառնա 37 տարեկան, սակայն չի շտապում ավարտել խաղացողի կարիերան:

«Հաջորդ մրցաշրջանում էլ ես կլինեմ «Չելսիի» խաղացող»,- ասել է Դրոգբան:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Դրոգբան անցկացրել է 17 հանդիպում, խփել է 3 գնդակ: Մեկնարկային կազմում նա ընդգրկվել է երկու անգամ: Դրոգբան «Չելսի» է վերադարձել 2014թ. ամռանը՝ կնքելով մեկ տարվա պայմանագիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում