15:32  ,  1 փետրվարի, 2015

Լաուդրուպը՝ «Բարսելոնայի» մարզական տնօրենի գլխավոր թեկնածու

Մոսկվայի «Սպարտակի», իսպանական «Մալյորկայի», Ուելսի «Սուոնսիի» նախկին գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը կարող է դառնալ «Բարսելոնայի» մարզական տնօրեն, հաղորդում է Sport.es-ը:

Կատալոնական ակումբի մարզական տնօրենի պաշտոնը թափուր է Անդոնի Սուբիսարետայի պաշտոնանկությունից հետո: «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն անձամբ ցանկանում է մարզական տնօրենի պաշտոնում տեսնել Լաուդրուպին: Դանիացի մասնագետն այժմ Քաթարի «Լեհվիա» թիմի գլխավոր մարզիչն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում