01:51  ,  1 փետրվարի, 2015

Եվրոպայի առաջնություն. Անաստասիա Գալուստյանը 13-րդն է

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ավարտվել է գեղասահքի Եվրոպայի առաջնության կանանց մենասահքի մրցաշարը: Հայաստանը ներկայացնում էր 15-ամյա Անաստասիա Գալուստյանը (Մոսկվա): Կարճ ծրագրում հայ մարզուհին ցույց տվեց 12-րդ, ազատ ծրագրում՝ 14-րդ արդյունքը եւ գրավեց 13-րդ տեղը:

Առաջին երեք տեղերը գրավեցին Ռուսաստանի ներկայացուցիչներ Ելիզավետա Տուկտամիշեւան, Ելենա Ռադիոնովան եւ Աննա Պոգորիլայան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում