01:20  ,  1 փետրվարի, 2015

ՖԻԴԵ. Լեւոն Արոնյանը նահանջել է 9-րդ տեղ

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է համաշխարհային դասակարգման աղյուսակը: Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը նահանջել է 9-րդ տեղ: Հունվարի դասակարգման աղյուսակում Լեւոն Արոնյանը 6-րդ տեղում էր:

Լավագույն տասնյակում են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա)՝ 2865, Ֆաբիանո Կարուանան (Իտալիա)՝ 2811, Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան)՝ 2810, Վեսելին Տոպալովը (Բուլղարիա)՝ 2800, Անիշ Գիրին (Հոլանդիա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան)՝ 2797-ական, Ուեսլի Սոն (ԱՄՆ)՝ 2788, Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան)՝ 2783, Լեւոն Արոնյանը (Հայաստան)՝ 2777, Հիկարու Նակամուրան (ԱՄՆ)՝ 2776:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով