Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիան» Բունդեսլիգայի առաջնության 18-րդ տուրում հյուրընկալվեց Լեւերկուզենի «Բայերին» եւ բավարարվեց 1 միավորով: Գրանցվեց ոչ ոքի, առանց գոլերի:
Վնասվածքից հետո ապաքինված Հայաստանի հավաքականի եւ «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ 62-րդ րոպեին՝ փոխարինելով Կեւին Գրոսկրոյցին:
«Բորուսիան» 16 միավորով հայտնվեց վերջին տեղում: «Բայերը» 29 միավորով 5-րդն է:
Գերմանիայի առաջնություն, 18-րդ տուր
«Բայեր» - «Բորուսիա Դ.»՝ 0:0
«Բորուսիա». Վայդենֆելեր, Պիշչեկ (Սուբոտիչ, 46), Հումելս, Սոկրատիս, Շմելցեր, Շահին, Գինտեր, Կամպլ, Գրոսկրոյց (Մխիթարյան, 62), Ռոյս, Իմոբիլե (Ռամոս, 81):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում