Անգլիայի առաջնության 23-րդ տուրում հանդիպեցին չեմպիոնական մրցավազքի ֆավորիտները՝ մրցաշարային աղյուսակը գլխավորով Լոնդոնի «Չելսին» եւ տիտղոսը պաշտպանող «Մանչեսթեր Սիթին», որն ընթանում է երկրորդ տեղում: Համառ պայքարում անցած խաղում հաղթող չեղավ: Առաջին խաղակեսի վերջնամասում թիմերը մեկական գնդակ փոխանակեցին: Լոիկ Ռեմիի գոլի հյուրերը պատասխանեցին Դավիդ Սիլվայի հարվածով:
«Մանչեսթեր Սիթիի» կազմում փոխարինման դուրս եկավ «Չելսիի» լեգենդ Ֆրենկ Լեմպարդը, որին ստադիոնն ընդունեց ջերմությամբ:
«Չելսին» ունի 53 միավոր, «Մանչեսթեր Սիթին»՝ 48:
Անգլիայի առաջնություն, 23-րդ տուր
«Չելսի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:1
Լոիկ Ռեմի, 41 – Դավիդ Սիլվա, 45
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում