22:50  ,  31 հունվարի, 2015

Մադրիդի «Աթլետիկոն» հավասարվեց «Բարսելոնային»

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվեց «Էյբարին» եւ վստահ հաղթանակ տարավ՝ 3:1: Հաշիվն արդեն 7-րդ րոպեին բացեց Անտուան Գրիզմանը, այնուհետեւ դուբլի հեղինակ դարձավ Մարիո Մանջուկիչը՝ աչքի ընկնելով 23-րդ եւ 26-րդ րոպեներին: Նախավերջին րոպեին դաշտի տերերը կարողացան կրճատել տարբերությունը:

«Աթլետիկոն» 47 միավորով հավասարվեց երկրորդ տեղում ընթացող «Բարսելոնային», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել: Կատալոնական թիմը փետրվարի 1-ին կայանալիք խաղում կընդունի «Վիլյառեալին»:  

Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Էյբար» - «Աթլետիկո»՝ 1:3

Ֆեդերիկո Պիովակարի, 89 - Անտուան Գրիզման, 7, Մարիո Մանջուկիչ, 23, 26

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում