22:24  ,  31 հունվարի, 2015

«Սպարտակը» պարտություն կրեց, Մովսիսյանը մասնակցեց երկրորդ կեսին

Մոսկվայի «Սպարտակն» Իսպանիայի Մարբելիա քաղաքում ընթացող մարզահավաքի շրջանակում ստուգողական հանդիպում է անցկացրել բուլղարական «Լուդոգորեցի» հետ: Մուրատ Յակինի թիմը վերջին րոպեներին զրկվել է ոչ ոքի արդյունքից՝ պարտվելով 2:3 հաշվով: Բուլղարացիները հաղթական գնդակը խփել են 88-րդ րոպեին: Դրանից երկու րոպե առաջ էլ եզրային մրցավարը խաղից դուրս վիճակի պատճառով չի գրանցել «Լուդոգորեցի» եւս մեկ գոլը: Ռուսական թիմի կազմում գոլերի հեղինակներն են կիսապաշտպաններ Կուինսի Պրոմեսն ու Դմիտրի Կոմբարովը: «Սպարտակի» բրազիլացի պաշտպան Ժոաո Կարլոսն էլ գրավել է սեփական դարպասը: «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մասնակցել է երկրորդ խաղակեսին:

Ստուգողական հանդիպում

«Լուդոգորեց» - «Սպարտակ»՝ 3:2

Դանիել Աբալո, 14, Ժոաո Կարլոս, 65 (ինքնագոլ), Ֆաբիու Էշպինյու, 88 - Կուինսի Պրոմես, 32, Դմիտրի Կոմբարով, 47

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում