22:12  ,  31 հունվարի, 2015

Ֆուտբոլիստին հենց խաղադաշտից ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց

Անգլիայի առաջնության երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Հադերսֆիլդի» խաղացող Թոմի Սմիթը «Լիդսի» դեմ հանդիպման ժամանակ գլխի ծանր վնասվածք է ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց հենց խաղադաշտում վայրէջք կատարած ուղղաթիռով, հաղորդում է dailymail-ը:

Պաշտպանը վնասվածք է ստացել սեփական թիմի դարպասապահ Ջո Մերֆիի հետ բախվելու հետեւանքով: Սմիթը մոտ 10 րոպե կորցրել է գիտակցությունը, սակայն այժմ նրա վիճակը կայուն է: Այդ մասին հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Քրիս Փաուելը: «Հադերսֆիլդը» պարտվել է 1:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում