21:24  ,  31 հունվարի, 2015

Ջեւան Չելոյանց. Եթե Ձյուբայի վերաբերյալ առաջարկ ունեք, ապա ուղարկեք

Մոսկվայի «Սպարտակի» տնօրենների խորհուրդը հաստատել է, որ Արտյոմ Ձյուբայի հետ պայմանագիրը չի երկարաձգվի, ասել է ռուսական ակումբի տնօրենների խորհրդի անդամ Ջեւան Չելոյանցը:

«Եթե Ձյուբայի տրանսֆերի վերաբերյալ որեւէ մեկն ունի առաջարկ՝ թող ուղարկի: Ակումբը չի ձգտի ամեն գնով նրան վաճառել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Եթե կան առաջարկներ, ապա խնդրեմ»,- Չելոյանցի խոսքը փոխանցում է rsport-ը:

Ամռանն ավարտվում է Ձյուբայի պայմանագիրը «Սպարտակի» հետ: Ռուսաստանի հավաքականի հարձակվողն անվճար կտեղափոխվի այլ ակումբ: Գլխավոր հավակնորդը Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» է, որը պատրաստ է տարեկան 3,3 միլիոն եվրո աշխատավարձ վճարել խաղացողին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում