20:51  ,  31 հունվարի, 2015

«Մանչեսթեր Յունայթեդի», «Տոտենհեմի» եւ «Լիվերպուլի» հաղթանակներով

Անգլիայի առաջնության 23-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց «Լեսթեր Սիթիին» եւ վստահ հաղթանակ տարավ Վան Պերսիի եւ Ֆալկաոյի գոլերի շնորհիվ: Մեկ գնդակ էլ հյուրերն ուղարկեցին սեփական դարպասը՝ 3:1: Վասիլեւսկին կարողացավ խփել «Լեսթերի» հեղինակության գոլը: Լուի վան Գալի թիմը 43 միավորով երրորդ տեղում է:

Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Վեստ Բրոմվիչին» եւ  40 միավորով բարձրացավ 5-րդ տեղ:

«Լիվերպուլը» սեփական խաղադաշտում ծանր հանդիպում ունեցավ «Վեստ Հեմի» հետ: «Լիվերպուլին» 2:0 հաշվով հաղթանակ բերեց Ռահիմ Ստերլինգի եւ Դանիել Ստարիջի գոլերի շնորհիվ: Բրենդան Ռոջերսի թիմը 38 միավորով 7-րդն է:

Անգլիայի առաջնություն, 23-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լեսթեր Սիթի»՝ 3:1

Ռոբին վան Պերսի, 27, Ռադամել Ֆալկաո, 32, Ուես Մորգան, 44 (ինքնագոլ) – Մարցին Վասիլեւսկի, 80

«Լիվերպուլ» - «Վեստ Հեմ»՝ 2:0

Ռահիմ Ստերլինգ, 51, Դանիել Ստարիջ, 80

«Վեստ Բրոմվիչ» - «Տոտենհեմ»՝ 0:3

Քրիստիան Էրիքսեն, 6, Գարի Քեյն, 15, 64, 11մ

«Քրիսթալ Փելաս» - «Էվերտոն»՝ 0:1

Ռոմելու Լուկակու, 2

«Սթոք Սիթի» - ՔՊՌ՝ 3:1

Ջոնաթան Ուոլթերս, 21, 34, 90+2 – Նիկո Կրանչար, 36

«Սանդերլենդ» - «Բարնլի»՝ 2:0

Քոնոր Ուիքհեմ, 20, Ջերմեյն Դեֆո, 34

«Հալ Սիթի» - «Նյուքասլ»՝ 0:3

Ռեմի Կաբելա, 40, Սեմի Ամեոբի, 50, Յոան Գուֆրան, 78

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով