20:08  ,  31 հունվարի, 2015

«Ուրալը» խաղաց ոչ ոքի, Մանուչարյանը մասնակցեց հանդիպմանը

Ռուսական «Ուրալը» մարզահավաք է անցկացնում Կիպրոսում: Հունվարի 31-ին թիմն անցկացրել է երկու ստուգողական հանդիպում՝ երկուսն էլ ավարտելով ոչ ոքի: Առաջին խաղում Եկատերինբուրգի թիմը 3:3 հաշվով ոչ ոքի է խաղացել Լիտվայի «Կրուոիայի» հետ:

Երկրորդ խաղում «Ուրալի» մրցակիցը Չեխիայի «Տեպլիցեն» էր: Գրանցվել է 2:2 հաշիվ: «Ուրալի» կազմում հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում