19:20  ,  31 հունվարի, 2015

Արտյոմ Ձյուբան չի մնա «Սպարտակում»

Մոսկվայի «Սպարտակի» ղեկավարության եւ Ռուսաստանի հավաքականի հարձակվող Արտյոմ Ձյուբայի բանակցություններն արդյունք չեն տվել: 26-ամյա ֆուտբոլիստը չի երկարաձգի պայմանագիրը եւ մրցաշրջանից ավարտից հետո կհեռանա ակումբից, հաղորդում է Championat-ը: Ձյուբան երեք անգամ մերժել է մոսկովյան ակումբին:

Ավելի վաղ նշվել էր, որ Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» հինգ տարվա պայմանագիր է առաջարկել Արտյոմ Ձյուբային՝ տարեկան 3,3 միլիոն եվրո աշխատավարձով:

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Ձյուբան 13 խաղում խփել է 7 գնդակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս