18:10  ,  31 հունվարի, 2015

«Ռեալի» մեկնարկային կազմը

Հայտնի է Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» մեկնարկային կազմը: Արքայական ակումբը կընդունի «Ռեալ Սոսյեդադին»:

«Ռեալ». Կասիլյաս, Վարան, Ռամոս, Մարսելո, Կրոս, Կարվախալ, Իսկո, Իլյարամենդի, Բեյլ, Խամես Ռոդրիգես, Բենզեմա:

Հիշեցնենք, որ «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որակազրկված է եւ բաց կթողնի երկու հանդիպում:

Կարլո Անչելոտիի թիմը 19 խաղում վաստակել է 48 միավոր եւ առաջին տեղում է, «Ռեալ Սոսյեդադը» 22 միավորով 11-րդն է:

«Ռեալ» - «Ռեալ Սոսյեդադ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում