17:32  ,  31 հունվարի, 2015

Գեւորգ Ղազարյանը կես տարվա պայմանագիր կնքեց «Կերկիրայի» հետ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը կարիերան կշարունակի «Կերկիրայում»: Հունական ակումբը պաշտոնապես հայտարարել է 26-ամյա ֆուտբոլիստի հետ վեց ամսվա պայմանագիր կնքելու մասին, հաղորդում է թիմի կայքը:

Հունվարի 30-ին հունական «Օլիմպիակոսը» հայտարարել էր Գեւորգ Ղազարյանի հետ պայմանագիրը խզելու մասին:

Հունաստանի ընթացիկ առաջնության 20 տուրից հետո «Կերկիրան» վաստակել է 25 միավոր եւ 10-րդ տեղում է: Առաջատարը «Օլիմպիակոսն» է՝ 48 միավոր: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում