17:07  ,  31 հունվարի, 2015

Արմեն Զաքարյանն ապահովեց օլիմպիական ուղեգիր

Նովոսիբիրսկում կայացած AIBA Pro Boxing շարքի մրցաշարում նվաճելով հաղթողի կոչումը՝ ռուսաստանցի Արմեն Զաքարյանն գործնականում ապահովեց 2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիրը: 64 կգ քաշային կարգի եզրափակիչում Արմեն Զաքարյանը 78-74, 78-74, 78-74 հաշվով առավելության հասավ Գերմանիան ներկայացնող Արտյոմ Հարությունյանի նկատմամբ:

Օլիմպիական ուղեգիրը ստանալու համար Արմեն Զաքարյանը պետք է ներկայանա AIBA Pro Boxing (APB) երկրորդ մրցաշրջանի հաղթողի հետ մենամարտին եւ ստանա ազգային ֆեդերացիայի հաստատումը: Ավելի վաղ AIBA Pro Boxing-ի հաղթողի կոչումը նվաճել էր 52 կգ քաշային ռուսաստանցի Միշա Ալոյանը: 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում