15:27  ,  31 հունվարի, 2015

Ավստրալիան՝ Ասիայի չեմպիոն

Սիդնեյում կայացած ֆուտբոլի Ասիայի առաջնության եզրափակիչում Ավստրալիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում պարտության մատնեց Հարավային Կորեայի թիմին եւ առաջին անգամ նվաճեց տիտղոսը: Ավստրալիայի հավաքականը 2006 թվականից է հանդես գալիս Ասիայի առաջնությունում: Նախորդ անգամ Ավստրալիան եզրափակիչում պարտվել էր Ճապոնիայի թիմին:

Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1: Լրացուցիչ ժամանակում առաջնության կազմակերպիչները կարողացան խփել հաղթական գնդակը:

Ասիայի Գավաթ, եզրափակիչ

Հարավային Կորեա - Ավստրալիա՝ 1:2 (լրացուցիչ ժամանակ)

Սոն Հյուն Մին, 90+1 - Մասիմո Լուոնգո, 45, Ջեյմս Տրոիզի, 105+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում