16:19  ,  31 հունվարի, 2015

Նոյեր. Այլ կերպ էինք պատկերանցում երկրորդ շրջանի մեկնարկը

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը մեկնաբանել է թիմի պարտությունը Բունդեսլիգայի երկրորդ շրջանի մեկնարկային խաղում: Մյունխենցիները հյուրընկալվելիս 1:4 հաշվով պարտվել են երկրորդ տեղում ընթացող «Վոլֆսբուրգին»:

«Իհարկե, անհաջող մեկնարկ է մեզ համար: Մենք այլ կերպ էինք պատկերացնում Բունդեսլիգայի երկրորդ շրջանի սկիզբը: Սակայն սա աղետ չէ, մենք գիտակցում ենք, որ դեռ շատ անելիք ունենք: Մեզ սպասվում է ծանր շաբաթ՝ երկու խաղով: Այժմ պետք է մտածենք այդ մասին»,- Նոյերի խոսքը մեջբերում է «Բավարիայի» կայքը:

Փետրվարի 3-ին «Բավարիան» կընդունի «Շալկեին», իսկ փետրվարի 7-ին հյուր կգնա «Շտուտգարտին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով