«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը մեկնաբանել է թիմի պարտությունը Բունդեսլիգայի երկրորդ շրջանի մեկնարկային խաղում: Մյունխենցիները հյուրընկալվելիս 1:4 հաշվով պարտվել են երկրորդ տեղում ընթացող «Վոլֆսբուրգին»:
«Իհարկե, անհաջող մեկնարկ է մեզ համար: Մենք այլ կերպ էինք պատկերացնում Բունդեսլիգայի երկրորդ շրջանի սկիզբը: Սակայն սա աղետ չէ, մենք գիտակցում ենք, որ դեռ շատ անելիք ունենք: Մեզ սպասվում է ծանր շաբաթ՝ երկու խաղով: Այժմ պետք է մտածենք այդ մասին»,- Նոյերի խոսքը մեջբերում է «Բավարիայի» կայքը:
Փետրվարի 3-ին «Բավարիան» կընդունի «Շալկեին», իսկ փետրվարի 7-ին հյուր կգնա «Շտուտգարտին»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում