14:11  ,  31 հունվարի, 2015

«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է ռեկորդային գումար վճարել Կրիշտիանու Ռոնալդուի համար

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է ռեկորդային գումար վճարել Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի համար, տեղեկացնում է Sportsmole-ն:

«Միշտ կապի մեջ ենք նրա գործակալ Ժորժե Մենդեշի հետ: Կարող եմ ամեն օր նրան հարցնել Կրիշտիանու Ռոնալդուի մասին: Տրանսֆերային պատուհանի ընթացքում Ժորժեն միշտ աշխատում է:

Նախկինում «Մանչեսթեր Սիթին» 134 միլիոն ֆունտ ստերլինգ էր առաջարկել Ռոնալդուի համար, այժմ պատրաստ են կատարել ավելի շահավետ առաջարկ»,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» սպորտային տնօրեն Չիկի Բեգիրիստայնը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում